Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և բոլոր ինստիտուտների արդյունավետության բարձրացումը պետք է դառնա դրանց հաղթահարման գործիք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի հարգելի նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Հարգելի ներկաներ,

Իհարկե, բնականաբար, տարին շատ բարդ և հակասական է, մարտահրավերներով լի, բայց քանի որ գտնվում ենք Կենտրոնական բանկում, ես կուզենայի տարին ամփոփել զուտ ֆինանսաբանկային համակարգի տրամաբանությամբ: Եվ եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ:

Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաև պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, այս տարվա ցուցանիշն աննախադեպ չէ. ինձ հետաքրքիր էր, թե որ թվականին էր, որ տարում էր, որ վարկավորման ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ, և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ դա 2020 թվականն էր:

Սա շատ կարևոր 2 բանի մասին է խոսում. առաջինը, որ Կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր, ինչը հետագայում հիմք է հանդիսացել կամ հենց այդ ժամանակ ամենակարևոր հանգամանքն է եղել, որ մեր տնտեսությունը չի փլուզվել պատերազմի և քովիդի հետևանքով, այլ, ընդհակառակը, մեր հետագա դիմակայության շատ կարևոր հենարան է դարձել: Եվ հավատում եմ, որ 2022թ. մեր աննախադեպ տնտեսական աճը նաև կապ ունի այս քաղաքականության հետ, որովհետև այդ վարկավորումը, ի վերջո, պտտվել, թափ է հավաքել և տվել կոնկրետ արդյունքներ:

Տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Այս թեմային տարբեր առիթներով անդրադառնալու պատճառներ ստեղծվում են, որովհետև ասվում է՝ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արդյունք է: Հենց Կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն է՝ պատրաստ լինել և՛ լավագույն, և՛ վատագույն զարգացումներին, այնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել, հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել այն:

Ի վերջո, այդ ներհոսքը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք կլանել, որովհետև եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք: Շատ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկի մոտեցումն այն է, որ այս տարի գեներացված այդ ռեսուրսները նաև օգտագործվեն այդ պոտենցիալն ավելացնելու համար, որպեսզի հաջորդ ճգնաժամի կամ մարտահրավերների և հնարավորությունների ալիքին ավելի շատ և մեծապես պատրաստ լինենք:

Այս առումով, իսկապես, բանկային համակարգի համար տարին շատ հաջող է, բայց, մյուս կողմից, ուզում եմ արձանագրենք մի բան, ինչը տեսել ենք նաև վերջին տարիներին: Դժբախտաբար, նաև բանկային համակարգը ձեզ հայտնի հանգամանքների բերումով իր շուրջ նեգատիվ ձևավորելու որոշակի ավանդույթ ունի, մանավանդ հետսովետական տարածքում: Որովհետև հասկանալիորեն փող վերցնելը շատ հեշտ է և հաճելի, իսկ վերադարձնելը, իհարկե, ցանկալի է, որ կամ տեղի չունենա, կամ հնարավորինս լավ պայմաններով տեղի ունենա: Եվ պարզ է, որ այս պարզ թվաբանության արդյունքում նաև որոշ քաղաքական նկատառումներով փորձ է արվում ժամանակ առ ժամանակ բանկային համակարգի նկատմամբ նեգատիվ ձևավորել, ինչը պետք է ուղղակի ընդունենք ի գիտություն և ճիշտ կառավարենք այս իրավիճակը:

Ուրախ եմ, որ այս տարի, ի վերջո, նաև Կառավարությունը և բանկային համակարգը համատեղ իրականացնում են սոցիալական բնույթի ծրագրեր, և այս առումով կուզենայի ընդգծել կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որն արդեն իսկ այսօր կարող ենք ասել, նույնիսկ մեզ համար, անսպասելի արդյունքներ է ի ցույց դնում: Նույնիսկ վարքագծային շատ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք նաև քաղաքակրթական և զարգացման նշանակություն ունեն:

Այս առումով կուզենայի, որ մենք բանկային համակարգի հետ մեր աշխատանքը զարգացնեինք 2 ուղղությամբ. առաջինը, ի վերջո, նաև հանրությունը պետք է ավելի ու ավելի տեսանելի կերպով արձանագրի բանկային համակարգի որոշակի սոցիալական պատասխանատվությունը, ինչի դրսևորումները, իմիջիայլոց, ասեմ, վերջին 4 տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ենք տեսել, ընդ որում՝ շատ մեծ ծավալներով, այդ թվում անհուսալի վարկերի վերակառուցման հետ կապված նախագծերը, որն իրականացվել են և այդպես շարունակ:

Բայց այս տարի, օրինակ, մենք անհանգստացած էինք նաև վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, և ինձ համար շատ հաճելի էր տեսնել Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, և սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է:

Իհարկե, Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ գնաճի հետ կապված մեր այն մտավախություններին, որ ունեինք մարտ-ապրիլ-մայիս ամիսներին: Բայց տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ սա, պարզ է, որ ոչ բոլոր դեպքերում է հենց հասցեական դա նշանակում, բայց մակրոգնահատականի առումով, կարծում եմ, շատ պարզ և տեսանելի ցուցանիշ է, որ մենք՝ Կառավարություն, Կենտրոնական բանկ և, իհարկե, մասնավոր հատված, կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաև աղքատության ցուցանիշների վրա:

Եվ նաև վերադառնալով 2020թ. վարկավորման պիկի ցուցանիշին՝ տարբեր առիթներով վերադառնում ենք քովիդի ճգնաժամի կառավարման վերաբերյալ ժամանակին հնչած քննադատություններին՝ Կառավարությանը, Կենտրոնական բանկին ուղղված:

Հիմա, երբ հետահայաց նայում ենք, տեսնում ենք, որ քովիդի կառավարման մեր քաղաքականությունը հետահայաց կարելի է գնահատել լավագույնը, որովհետև, կրկին ուզում եմ հիշեցնել, երբ Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում հայտնվեց, եղան մեկնաբանություններ, որոնց նպատակն այդ ցուցանիշը նսեմացնելն էր. ասում էին՝ դե շատ զարգացած երկրներ կային, որ քովիդից հետո իրենց ցուցանիշներն այնքան են վատացել, որ Հայաստանը շանս է ստացել: Սա նշանակում է, որ հենց նույն զարգացած երկրների հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում քովիդի ճգնաժամը տնտեսական առումով այնքան լավ է կառավարվել, որ մեզ հնարավորություն է տվել թռիչքաձև աճ ապահովել Տնտեսական ազատության ինդեքսում: Իհարկե, տնտեսական առումով տարին ամփոփելու առիթներ դեռ կունենանք:

Բանկային համակարգի հետ կապված կուզենայի, որ մեր համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ զարգացնենք 2 ուղղությամբ: Ընդ որում, պիտի արձանագրեմ՝ համագործակցություն բառը շատ ճիշտ է, որովհետև բաներ կան, որ ուղղակի չեն նկատվում, և դա պետք է արձանագրել: Օրինակ, շատ կարևոր է այսօր արձանագրել, որ Կառավարությունն իրոք Կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում, այսինքն՝ Կենտրոնական բանկն իր որոշումները կայացնում է ճշգրիտ Հայաստանի սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ձևով և տրամաբանությամբ, ինչը չի նշանակում, թե հաղորդակցություն չկա Կենտրոնական բանկի և Կառավարության միջև, հակառակը կլիներ ուղղակի աղետալի և աղետաբեր, որովհետև բազմաթիվ ծրագրեր ենք միասին իրականացնում: Ավելին, հիմա ևս մեկ գործառույթ ենք, պայմանական ասած, արտապատվիրակել Կենտրոնական բանկին, և հույս ունեմ, որ թվայնացման օրակարգն այդ առումով իսկապես տեսանելի քայլերով առաջ կգնա: Խոսքն իրագործման մասին է, որովհետև քաղաքականության մշակումը Կառավարության տիրույթում է:

Տվյալ դեպքում Կենտրոնական բանկը և բանկի կարողությունները մենք դիտարկում ենք որպես օպերատոր Կառավարության որոշած քաղաքականություններն իրականացնելու համար:

Այս առումով կուզենայի, որ այս համագործակցությունը նաև հանրային առումով 2 ուղղությամբ զարգացնենք. առաջինը, բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին, որովհետև զուտ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը պետք է վերանայենք: Երկրորդ ուղղությունը՝ այնուամենայնիվ, հանրության և մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է: Ես, անկեղծ ասած, բնակաբանար, շատ հաճախ եմ նման իրավիճակների հետ առերեսվում, և մենք պետք է կարողանանք մեր սիրելի հայրենակիցներին, բոլորին մի տրամաբանություն հաղորդել, օգնել հաստատվել մի տրամաբանության մեջ, որը հետևյալն է. իհարկե, հասկանալի է, որ երբեմն վարկառուները կարող են լինել ֆորս-մաժորային իրավիճակում, իսկապես այնպիսի իրավիճակներում, որոնք առանձին պետք է քննարկենք:

Բայց ընդհանուր առմամբ ֆինանսական և քաղաքական, քաղաքացիական գրագիտության և կայունության, զարգացման ամենակարևոր բաղադրիչը հետևյալն է՝ յուրաքանչյուրը պիտի պատրաստ լինի կրել իր գործողություններից բխող պատասխանատվություն: Սա չափազանց կարևոր և քաղաքակրթական նշանակություն ունի, ու սա միայն բանկային խնդիր չէ: Սա ընդհանրապես, կարծում եմ, հանրային շատ խորը սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեցող հարց է, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Դրանից կշահեն բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսությունը, և՛ բանկային համակարգը, և՛ հենց իրենք շահառուները, վարկառուները:

Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել գալիք տարվա ընթացքում, և հույս ունեմ, որ այս բոլոր մոտեցումների, նորարարությունների միջոցով առաջընթաց կարձանագրենք: Օրինակ, գուցե թերևս այդքան էլ լավ չէ այդ մասին հրապարակային խոսել, բայց կարծում եմ, որ մեկ անգամ արժե գոնե անդրադառնալ. Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է: Այո, հենց այդպես էլ պետք է լինի և շարունակելու է հենց այդպես լինել, բայց դա չի նշանակում, որ մենք այս փաստը չպետք է գնահատենք: Եվ դրանից բխող փոխադարձ պատասխանատվության ավելի մեծ աստիճան պետք է գործի:

Ուզում եմ ասել, որ բանկային, ֆինանսավարկային համակարգի դիմակայունությունը մեզ համար չափազանց կարևոր է: Այո, 2020թ. պատերազմի և քովիդի հետևանքները մենք հաղթահարում ենք այդ թվում բանկային, ֆինանսական համակարգի կայունության շնորհիվ, և մեկը մյուսի հետ փոխկապակցված է:

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020թ. հունվարին տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն առաջին շատ լուրջ ազդակն էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որտեղ, այո, կարելի է ներդրումներ անել: Երբեմն մենք չենք դիտարկում, չենք քննարկում, չենք ֆիքսում այդ փաստերը, բայց դրանք շատ բանի մասին են խոսում: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հողից կտրվենք: Պարզ է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց այդ մարտահրավերներին մեկհարկանի դիմադրություն, դիմադրողականություն ցուցաբերելու հնարավորություն չկա, և դա սխալ մոտեցում է:

Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման մեխանիզմ ու գործիք:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հույս հայտնում, որ 2023թ. արդյունքներն ամփոփելիս մենք ոչ միայն ֆինանսական, բանկային համակարգի, այլև ընդհանուր առմամբ ավելի բարձր ցուցանիշների և հաջողությունների մասին կկարողանանք խոսել: Շնորհակալ եմ»:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել է նաև Կենտրոնական բանկի վարչական շենքի նորակառույց վերնահարկը՝ իր բազմաֆունկցիոնալ դահլիճների հնարավորությամբ:

Այս թեմայով

Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
Ամենաընթերցվածը
website by Sargssyan