Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բանակը և ռազմական արդյունաբերությունը պետք է արագացնեն պատերազմի նախապատրաստումը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակի և ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների, այդ թվում՝ միջուկային զենքի արտադրության հետ կապված ձեռնարկությունների առջև խնդիր է դրել արագացնել պատերազմի նախապատրաստությունը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի IX պլենումի ութերորդ գումարման ընդլայնված նիստում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ նման միջոցներ անհրաժեշտ է ձեռնարկել «Կորեական թերակղզու լուրջ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով, որը վերին աստիճանի շիկացել է ԱՄՆ-ի և նրա արբանյակների աննախադեպ մեքենայությունների պատճառով»։