Հայրիկի աղջիկն է. Նորթ Ուեսթը կրկին կրել է Քանյե Ուեսթի խորհրդանշական իրը
Հիշու՞մ եք, երբ ասում էինք, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը դառնում է ռեփերի փոքրիկ կրկնօրինակը։ Այսպիսով, Նորթ Ուեսթը չի դադարում մեզ հիշեցնել, որ նա իր հայրիկի աղջիկ է: Սա առաջին դեպքը չէ, երբ աղջիկն իր հարգանքն է հայտնում հայտնի հորը. նա կա՛մ արջի զգեստ է հագնում 2007 թվականի Graduation ալբոմի շապիկից, կա՛մ կերպարանափոխվում է Քանյեի և տեսանյութ հրապարակում TikTok-ում: Իսկ վերջերս Նորթը հոր հետ երգ է ձայնագրել և նույնիսկ կարողացել է նրա հետ բեմ դուրս գալ։
Եվ Նորթ Ուեսթը որոշել է խախտել մոր հագուստը կրելու բոլոր «աղջիկական ավանդույթները»։ Նա ընտրում է հայրիկի հագուստը, և ոչ թե պարզ, այլ իսկապես խորհրդանշական: Այսպիսով, աղջիկը հերթական անգամ մտել է Քանյե Ուեսթի զգեստապահարանն ու ընտրել շատ հետաքրքիր իր։ Ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան ընթրիքի ժամանակ Նորթը կրել է Balmain բաճկոն, որը Քանյեն հագել է 2016 թվականի Met Gala-ին: Ու թեև ինքը՝ Քանյեն, Քարդաշյանների երեկույթին չի եղել, նրա «իրը» դեռ նրանց հետ է եղել։
Հիշեցնենք, որ անցյալ աշնանը Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր TMZ-ը, աստղը ամսական ալիմենտ կստանա 200 հազար դոլարի չափով։Նախկին ամուսիններն ունեն չորս երեխա՝ Նորթ, Սեյնթ, Չիկագո և Փսալմ, փոխանցում է Showbiz-ը։