Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Գազայում և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
«Կողմերը շարունակել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ժամկետները, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը և Գազայի հատվածում մարդասիրական օգնության արագացումն ու մասշտաբները մեծացնելու կարևորությունը»,- նշված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքական կողմն էլ հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը տեղեկացրել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում շարունակվում է Շվեդիայի անդամակցության հետ կապված գործընթացը։
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ վարչակազմը և Կոնգրեսը F-16-երի վաճառքի հետ կապված կգործեն դաշնակցային ոգուն համապատասխան և կիրականացնեն ստանձնած պարտավորությունները։