Մոսկվան վնասակար է համարում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները
Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման ընդհանուր նպատակի վրա։
«Այսօրվա դրությամբ մեր զինվորականներն առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- հավելել է Լավրովը։