Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացնում է, որ այսօր ստացել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշումը, որով նա ուժի մեջ է թողել Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու` դատավոր Ս. Գզոգյանի որոշումը:
«Իհարկե, որևէ այլ որոշում Ռ. Մխիթարյանից սպասելը կլիներ ծայրահեղ միամտություն:
Դատավորները խիստ տպավորված են և անհանգստացած Ն. Մալյանի հայտարարությամբ, որ՝ ինչ արել է լավ է արել, էլի է անելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը: