Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք, սիրելի′ս
1924 թվականի այս օրը Չանախչի գյուղում լույս աշխարհ եկավ մի մանուկ, որը հետագայում պետք է հայ գրականությանը ժառանգեր մի շարք բանաստեղծություններ, պոեմներ: Սևակն այն գրողներից էր, ովքեր գերազանց տիրապետում էին հայոց լեզվին (սովորել է ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետում): Պարույր Ղազարյանը Սևակ կեղծանունը վերցրել է Ռուբեն Սևակից: Սևակի ստեղծագործությունների մասին թերևս խոսելն ավելորդ է, քանի որ Սևակի հենց պոեմներն ու բանաստեղծություններն առավել խոսուն են. «Անլռելի զանգակատուն», «Եղիցի լույս», «Ծերանում ենք», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին», «Ուշ-ուշ են գալիս», «Մոր ձեռքերը», «Քիչ ենք, բայց հայ ենք» և այլն:
Սևակի վախճանը ցավ էր ողջ ազգի համար: 1971-ն էր, երբ 47-ամյա Պարույրը դուրս եկավ տանից և ավտովթարի զոհ դարձավ:
Հուրախություն ընթերցասեր հասարակության, Սևակի ստեղծագործությունները լայնորեն ընթերցվում են հատկապես երիտասարդների կողմից, իսկ ստեղծագործողներից շատերի համար Սևակը կուռք է հանդիսանում: