Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով կայացրեց դատավճիռ։ Դատարանը նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։
Վճռի հիմքը վաղեմության ժամկետն անցնելն է։