«Գազպրոմը» եւ Թուրքիան պայմանավորվել են թուրքական գազային հաբի ճանապարհային քարտեզ պատրաստել
«Գազպրոմը» եւ Թուրքիան պայմանավորվել են թուրքական գազային հաբի ճանապարհային քարտեզ պատրաստել, նախագծի իրականացումը կարող է սկսվել 2024թ., տեղեկացրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ համապատասխան ճանապարհային քարտեզ պատրաստելու մասին, որը կընդունվի առաջիկայում, եւ մենք կշարժվենք ըստ դրա, որպեսզի սկսենք այդ նախագծի իրականացումը»,- ասել է նա։ «Թուրք գործընկերներն առաջիկայում կայցելեն Սանկտ Պետերբուրգ, որպեսզի ծանոթանան մեր փորձին, եւ, ես վստահ եմ, այն պետք կգա, որպեսզի ապահովի էլեկտրոնային հարթակի եւ հաբի կազմավորումը Թուրքիայի տարածքում։ Հուսանք, որ հաջորդ տարին կլինի այդ նախագծի իրականացման տարի»,- ավելացրել է նա։