«Ճկույթով սալիկ եմ քանդում». Արթուր Չախոյանի նոր բացահայտումը (Տեսանյութ)
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարում է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից մայթերի սալիկապատման ընթացքում անտեղի ֆինանսայան ծախս է կատարվել, քաղաքապետարանը զբաղվել է փողերի լվացմամբ։
«Սա իմ ձեռքն է, պրոթեզ չէ, որ ասեք՝ լկտի սուտ է․ տեսեք, ես իմ ճկույթով սալիկ եմ քանդում։ Այս տարի են այս ամենը վերանորոգել, բայց ամբողջն արդեն փչացել է»,-նշում է նա՝ դիմելով լրատվամիջոցներին, որպեսզի նկարեն և ցույց տան համապատասխան կառույցներին։
Մանրամասները՝ տեսանյութում