Էյֆելյան աշտարակը այցելուների համար փակել են. կրկին գործադուլ է
Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուներ ընդունել աշխատակիցների գործադուլի պատճառով, որն իրականացվել է ֆրանսիացի ինժեներ Գուստավ Էյֆելի մահվան 100-րդ տարելիցին։
«Աշխատակիցների գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։ Հրապարակ մուտքը բաց է և այցելությունն ազատ է»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Էյֆելյան աշտարակը կառուցվել է Ֆրանսիայի կառավարության պատվերով 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար՝ ինժեներ Գուստավ Էյֆելի նախագծով և այդ ժամանակ դարձել աշխարհի ամենաբարձր շենքը։ Սկզբում աշտարակը նախատեսվում էր թողնել 20 տարով, այնուհետև ապամոնտաժել, քանի որ շատ փարիզեցիների դուր չի եկել դրա դիզայնը, սակայն տարիների ընթացքում այն դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը: