Թուրքիայում ևս երկրաշարժ է տեղի ուենցել. ավելի վաղ երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանում
Թուրքիայի Մալաթիա նահանգի Դողանշեհիր շրջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ՆԳՆ աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Նշվել է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:55-ին, օջախի խորությունը եղել է 9,69 կմ խորության վրա։
Նշենք, որ այսօր Ադրբեջանում ևս գրանցվել է երկրաշարժ։