Ռուսաստանի նախագահի ընտրության նախընտրական քարոզարշավը լինելու է մրցակցային. ՌԴ ԿԸՀ
Ռուսաստանի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունն է ցանկանում առաջադրել ավելի քան 30 քաղաքացի: Այդ մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
«Իհարկե, քարոզարշավը լինելու է մրցակցային, քանի որ ակնհայտ է, որ լինելու են մեկից ավելի թեկնածուներ։ Ամեն դեպքում, այժմ թեկնածու դառնալու հավակնորդներն արդեն 30-ից ավելի են»,- ասել է Պամֆիլովան։
Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուներն այս փուլում անցկացնում են հանդիպումներ, համագումարներ և միջոցառումներ։ Ընդ որում՝ ԿԸՀ ղեկավարը կարծիք է հայտնել, որ ընտրություններում մրցակցության աստիճանը կախված է ոչ թե թեկնածուների քանակից, այլ որակից։