Կինը փորձել է գետից փրկել շանը, սակայն սառույցը կոտրվել է եւ նա ջրի տակ է անցել. կնոջը չեն գտել
Կինը, որը փորձում էր փրկել իր շներից մեկին Անքորիջի մերձակայքում գտնվող սառցե գետից, անհետ կորել է այն բանից հետո, երբ սառույցը կոտրվել է եւ նա հայտնվել է գետում, հայտնում է The Sacramento Bee-ը՝ հղում անելով Ալյասկայի ոստիկանությանը:
Կինն ու տղամարդը զբոսանքի էին հանել իրենց շներին Իգլ գետի ափին, երբ շներից մեկը նետվել է ջուրը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Զույգը մտել է գետը շանը փնտրելու համար, սակայն կինը անցել է ջրի տակ և այլեւս ջրի երես դուրս չի եկել։ Տղամարդը չի տուժել։ Զեկույցում չի նշվում, թե արդյոք շունը գտնվել է:
Անկորիջի ոստիկաններն ու հրշեջները կնոջը որոնել են մինչև մայրամուտ: Ջրասուզակների խումբը նույնպես որոնել է նրան, սակայն չի կարողացել գտնել, հայտնել են ոստիկանությունից: