1 կիլոգրամի դիմաց 1000 եվրո. «Բորուսիան» տուգանքներ է սահմանել ավելորդ քաշի համար
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենյեն պատմել է, թե ակումբն ինչպիսի տուգնանքներ սահմանել ֆուտբոլիստների ավելորդ քաշի համար:
«Մեր վերջին մարզման ժամանակ բոլորիս կշռել են, նույնը անելու են նաև վերադառնալիս: Ակումբը տուգանքներ է սահմանել ավելորդ քաշի համար. 1000 եվրո յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Ինչ-որ մակարդակից հետո ամեն 100 գրամը տուգանվելու է 1000 եվրոյով:
Ես անուն չեմ հայտնի, բայց եղել է դեպք երբ ֆուտբոլիստներից մեկը 10 000 եվրո է վճարել: Նրան ասացի, որ մեկ շաբաթում գցի ավելորդ քաշը և նա դա արեց»,- բելգիացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը, տեղեկացնում ենք shantnews.am կայքից։