Հղիություն պլանավորող կանանց կոչ է արվել հրաժարվել մեկ ըմպելիքից
Հղիություն պլանավորող կանայք պետք է ավելի քիչ սուրճ խմեն, քանի որ այս ըմպելիքը խանգարում է նորմալ օվուլյացիային ու բարդացնում բեղմնավորման գործընթացը։ Այս մասին «Известия»-ին ասել է բժիշկ-գինեկոլոգ Ելենա Բլիզնյուկը։
Նա հայտնել է, որ կոֆեինը վատթարանում է արգանդափողերի տոնուսը, որոնց միջոցով ձվաբջիջը ձվարաններից անցնում է արգանդ։ Բլիզնյուկը բացատրել է, որ եթե մկանները թույլ կծկվեն, բեղմնավորում չի լինի։ Բացի այդ, շարունակել է Բլիզնյուկը, կոֆեինը ազդում է հորմոնալ մակարդակի վրա և կարող է խանգարել նորմալ ձվազատմանը։
Հղիություն պլանավորելիս փորձագետը կանանց հորդորել է հրաժարվել ոչ միայն սուրճից, այլ նաև կոֆեինային այլ մթերքներից՝ թեյից, շոկոլադից և կակաոյից։ Նա նաև խորհուրդ է տվել խուսափել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից, փոխանցում է shantnews.am-ը։