Երգչուհի Շակիրայի պատվին նրա հայրենի քաղաքում քանդակ է բացվել
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի պատվին քանդակ է բացվել նրա հայրենի Բարանկիլյա քաղաքում, հայտնում է Espectador-ը։
«Դեկտեմբերի 26-ին Բարանկիլյայում բացվել է Շակիրայի պատվին քանդակը»,- ասվում է հրատարակության մեջ:
Քաղաքապետ Խայմե Պումարեխոն X սոցիալական ցանցում նշել է, որ երգչուհին «ունի սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, տաղանդ, որը հավասարը չունի, ձայն, որը հուզում է զանգվածներին», փոխանցում է shantnews.am-ը։