Կրեմլում խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նշանակության մասին
Հայաստանը և Ադրբեջանը վերջերս մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին ավարտին հասցնելու՝ աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել նրանց, դա կապահովի խաղաղության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում, փոխանցում է shantnews.am-ը։
«Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել գործընթացը: Մենք չենք պարտադրում մեր միջնորդությունը, բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները ոչ միայն ԱՊՀ-ի շրջանակներում, այլև մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում, որքան հնարավոր է շուտ կնքեն այս համաձայնագիրը։ Դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում»,- ընդգծել է Պեսկովը։