Անփորձ օդաչուները Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք են կատարել Բաքվում
Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռը, որը Դուբայից թռչում էր Եկատերինբուրգ, ձնաբքի պատճառով փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Բաքվում։ Այս մասին TourDom-ը հայտնել է իր Telegram ալիքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ օդաչուները սկզբում որոշել են վայրէջք կատարել Ուֆայի այլընտրանքային օդանավակայանում, իսկ չորս ժամ անց կրկին որոշել են վայրէջք կատարել Եկատերինբուրգում, սակայն փորձն անհաջող է անցել և նրանց ուղղորդել են Բաքու։
Այս պահին տեղեկություններ են հայտնվել, որ Բաքվից թռիչքը դեռ կուղարկվի Եկատերինբուրգ, սակայն պաշտոնական հաստատում չկա։ Որոշ լրատվամիջոցներ գրել են, որ ինքնաթիռը կարող է կրկին ուղարկվել ԱՄԷ, գրում է Комсомольская правда-ն, փոխանցում է news.am-ը։