«Слово пацана» սերիալի դերասանը ձերբակալվել է
Մոսկվայի դատարանը երկուշաբթի օրը սպանության գործով ձերբակալել է «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի դերասան Սերգեյ Բազանովին, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
«Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 2011 թվականին կատարված սպանության մեջ մեղադրվող Սերգեյ Յուրիևիչ Բազանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բազանովը նախնական կալանքի տակ է հայտնվել առնվազն մինչև փետրվարի 20-ը։ Ըստ քննիչների՝ Բազանովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (մի քանի անձանց սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ շահադիտական դրդապատճառներով): Սպանությունները տեղի են ունեցել Մոսկվայի տարածքում։
Հայտի սերիալում Բազանովը խաղացել է տարածաշրջանային հանցավոր խմբի մասնակիցներից մեկի՝ Դեմիդի դերը։