2023 թվականի արդյունքներով ԵՄ երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու ավելի քան 1 մլն դիմում է սպասվում
2023 թվականի արդյունքներով ԵՄ երկրներում կգրանցվի ապաստան ստանալու համար ներկայացված ավելի քան 1 մլն դիմում։ Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ապաստանի տրամադրման գործակալության ղեկավար Նինա Գրեգորիի հայտարարությունը։
Նշվում է, որ այս տարվա հոկտեմբերին գրանցվել է վերջին յոթ տարվա ընթացքում գրանցված դիմումների ամենաբարձր ամսական ցուցանիշը՝ մոտ 123 հազար:
Ընդ որում, փախստականների զգալի մասը գնում է Գերմանիա։ Այնտեղ ամենից շատ են ապրում նաև ուկրաինացի փախստականները՝ 1,17 մլն մարդ։ Ընդհանուր առմամբ, Եվրամիությունում 2023 թվականի հոկտեմբերի վերջին գրանցվել է գրեթե 4 միլիոն ուկրաինացի։