Ինչ կլինի, եթե ամեն օր դատարկ ստամոքսին սխտոր ուտեք
Մեր ավանդական բժշկության մեջ սխտորը հատուկ տեղ է զբաղեցնում, և նրա նշանակությունը հաստատում էր նաև անցյալ դարի բժշկությունը:
Այն պարունակում է ավելի քան 200 բիոլոգիական ակտիվ նյութեր:
Պարունակում է օգտակար յուղեր, A, B1, B2 և C վիտամիններ, հանքային կալիում, երկաթ, ծծումբ, յոդ, կալցիում, ֆոսֆոր, սելեն, ամինաթթուներ, ֆերմենտներ և այլն:
Բոլոր բաղադրությունները գործում են կենտրոնացած ձևով:
Բայց ի՞նչ կպատահի, եթե սխտորն ուտենք դատարկ ստամոքսին:
Գիտնականները պարզել են, որ դատարկ ստամոքսին սխտոր ուտելը բարձրացնում է այդ մթերքի օգտակար հատկանիշը՝ որպես բնական հակաբիոտիկ:
Սա նշանակում է, որ բակտերիաները զգայուն են սխտորի ուժի հանդեպ:
Սխտորի կենարար ուժն օգնում է լավացնել բոլոր ներքին օրգանների աշխատանքը և մաքրում է արյունը։
Այն բացում է ախորժակը և արագացնում է սննդի յուրացումը։ Ոչ ավանդական բժշկությունը բացահայտել է սխտորի ուժը՝ վերակենդանացնելով առողջության հնագույն բաղադրատոմսերը։
Սխտորը հայտնի միջոց է ճիճուների և այլ մակաբույծների դեմ պայքարում։
Տիֆը, շաքարախտը և ընկճախտը այլևս սարսափելի չեն, եթե կանոնավոր կերպով սխտոր օգտագործեք, փոխանցում է Mediahub-ը։