Արևմուտքը Սերբիային կանգնեցրել է ցավոտ ընտրության առջև. Զախարովա
Արևմուտքը Սերբիային վերջնագիր է ներկայացրել՝ «ամեն ինչ՝ բացի Ռուսաստանի հետ լինելուց»: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Սերբիայում ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերը:
Նրա խոսքով՝ Արևմուտքը Բելգրադին կանգնեցրել է ցավոտ ընտրության առջև. «Կա՛մ Արևմուտք, կա՛մ Ռուսաստան»:
Զախարովան նշել է, թե ավելի վաղ նույն սխեմայով կառուցվել է Արևմուտքի փոխգործակցությունը Ուկրաինայի հետ, իսկ Մոսկվայի բոլոր նախազգուշացումներն անտեսվել են: