Թուրքիայի խորհրդարանում վերսկսվել Է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը
Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը վերսկսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press (AP) գործակալությունը:
Խորհրդարանականները կրկին սկսել են քննարկումները այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի մասին և Կանադայի կողմից Անկարային զենքի մատակարարման էմբարգոյի վերացումը կարող են նպաստել դաշինքին Շվեդիայի անդամակցության հաստատմանը:
Հանձնաժողովը նոյեմբերի 16-ին սկսել էր քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը, սակայն հետո հետաձգել էր քննարկումները:
Ըստ ընթացակարգի՝ դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը նախ պետք է հաստատի կոմիտեն, այնուհետև հարցը կանցնի Թուրքիայի Ազգային ժողովի քննարկմանը: Դրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահը:
Հոկտեմբերի վերջին Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է հանձնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման մասին փաստաթղթերի փաթեթը: Ընդ որում, վավերացման ընթացակարգը դեռ չի իրականացրել Հունգարիան։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն ավարտել են գործընթացը: