Ավագանին հաստատեց Երևանի 2024 թվականի բյուջեի նախագիծը
2024 թվականին ևս մայրաքաղաքում տարբեր ծրագրեր կիրականացվեն: Դրանց կյանքի կոչման համար ավագանին հաստատեց 2024 թվականի բյուջեի նախագիծը:
Մայրաքաղաքի եկամուտը հաջորդ տարի կլինի շուրջ 124 մլրդ 640 մլն, ծախսերը՝ մոտ 124 մլրդ 917 մլն, բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 278 մլն դրամ:
«Իրականում սա շատ հավակնոտ բյուջե է, և սեփական եկամուտների մասով այն աննախադեպ է. հավաքագրման տեսանկյունից մենք մեր առջև մեծ խնդիր ենք դրել, ծախսերի մասով մենք մեր առջև մեծ խնդիր ենք դրել: Համեմատած մյուս տարիների հետ՝ կոնկրետ ունենք ոլորտներ, որտեղ նույնիսկ 10 անգամ ենք ավելացրել բյուջեն և դա՝ կապիտալ ծախսերի մասով: Մենք պոպուլիզմով չենք զբաղվելու: Մենք անհատական փոքր հարցերի վրա չենք կենտրոնանալու: Մեր կենտրոնացումը միայն համակարգային խնդիրներն են, որոնք լուծելու ենք երևանցիների համար, և այդ էֆեկտը մարդիկ տեսնելու են մեծ ծավալով, մեծ քանակով: Սա է մեր նպատակը, ոչ թե իմ անձնական փիառը կամ փոխքաղաքապետերի անձնական փիառը»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: