Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնականացնել խաղաղ բանակցությունները. Պեսկով
Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը: Այդ մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «վտանգավոր չէ՞ մի տեղում հավաքել հակամարտող կողմերին»:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր չեն և արձանագրում են խաղաղ բանակցությունները վերջնականացնելու և խաղաղության պայմանագրի հասնելու պատրաստակամությունը: