Այո, ես որպես պատգամավոր նույնպես ստացել եմ պարգևավճար․ Ալեն Սիմոնյան
Այո, ես որպես պատգամավոր նույնպես ստացել եմ պարգևավճար․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հաստատեց, որ 0,5 մլրդ դրամ է հատկացվել ԱԺ աշխատակազմի և պատգամավորներին՝ հավելելով, որ պարգևավճարներ այսուհետ լինելու են սեպտեմբերի 21-ին և տարվա վերջում այն միջոցների հաշվին, որոնք խնայվել են։
ԱԺ նախագահն ասաց որ խնայված գումարներից բավական գումար նաև վերադարձվել են կառավարությանը։