Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել և 48 ժամվա ընթացքում պետք է լքեն երկիրը, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել է ԱԳՆ։
«Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»՝ իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության պատճառով», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։