Փաշինյանն ու Պուտինն ակտիվ զրուցում են ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ՝ շրջայցի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԱՊՀ-ի իր գործընկերների հետ այցելել է Պավլովսկի արգելոց-թանգարան։ Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ հյուրերին ցույց է տվել Սանկտ Պետերբուրգի պալատները։
Տեսանյութում երեւում է, որ շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը ակտիվ զրուցում են:
Նշենք, որ շրջայցից հետո սրահներից մեկում փոքրիկ համերգ է տրվել ԱՊՀ երկրների ղեկավարների համար՝ Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբը և նրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ջութակահար Պավել Միլյուկովը կատարել են մի քանի դասական ստեղծագործություններ։
Համերգը վարել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։