Իշխան Սաղաթելյանը չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերությունը. «Սիվիլնեթ»
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Վրաստանում գրանցված «Մեգա Տուր» (Mega Tour) ընկերության բաժնետեր է, այս մասին գրում է «Սիվիլնեթ»-ը։
Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջային փաթեթների վաճառքով։
Իշխան Սաղաթելյանին է պատկանում «Մեգա Տուր»-ի 40% բաժնեմասը։ Մյուս 35%-ի բաժնետերը Սամվել Էվոյանն է, իսկ 25%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Սամվել Մկրտչյանին։
Ընկերությունը գրանցվել է 2010-ին։ Վերջին տարիներին այն, կարծես, ակտիվ գործունեություն չի ծավալում, քանի որ հարկային մուտքեր չկան, բայևայնպես շարունակում է գործել, լուծարման կամ ընկերության գործունեության դադարեցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
Սաղաթելյանի՝ Վրաստանում գործող ընկերության բաժնեմասի վերաբերյալ տվյալներն Չնայած ընկերությունն ակտիվ գործունեություն չի ծավալում, այնուամենայնիվ, պատգամավորները, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, պարտավոր են հայտարարագրել առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրենց ունեցած բաժնեմասերը, և եթե հանձնել են հավատարմագրային ծառայության, ապա հայտարարագրում նշել դրա մասին։