Իրաքյան Քրդստանում անօդաչու թռչող սարքը հարձակվել է միջազգային կոալիցիայի բազայի վրա
Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիաբազայի վրա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Էրբիլի միջազգային օդանավակայանում տեղակայված «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերի բազայի վրա»,- ասված է Իրաքյան Քրդստանի Հակաահաբեկչական ծառայության հայտարարության մեջ։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները, փոխանցում է shantnews.am-ը։