Պուտինը Լուկաշենկոյին հորդորել է ագահություն չանել ու ավելորդ ձվերը տալ Ռուսաստանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով կոչ է արել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին «ագահ չլինել» և կիսվել ձվերով, եթե իր երկրում դրանք շատ են: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով ԵԱՏՄ գագաթնաժողովում՝ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը գրեթե 100%-ով ապահովված է սեփական արտադրության արտադրանքով։ Նա ասել է, որ Բելառուսը գրեթե 100 տոկոսով ծածկում է հացահատիկի, խոզի մսի, թռչնամսի, կաթի, բանջարեղենի, բուսական յուղերի և այլ ապրանքների իր պահանջները։ Մի փոքր դադարից հետո նա հիշել է նաև ձվերի մասին։
Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդունել է «մարտահրավերը».։
«Ագահ մի՛ եղեք, մի փոքր էլ մեզ մատակարարեք»,- ժպտալով ասել է Պուտինը։
Հիշեցնենք` տարեսկզբից Ռուսաստանում ձուն թանկացել է ավելի քան 40 տոկոսով, միայն նոյեմբերին այն թանկացել է 15 տոկոսով։ Պուտինը հրապարակավ ներողություն է խնդրել քաղաքացիներից նման իրավիճակի համար և մեղադրել է դրանում կառավարությանը, որը սխալ է թույլ տվել։
Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ Ամանորից հետո ձվի գների կայունացում է սպասվում՝ ներքին արտադրության աճի և բարեկամ երկրներից ապրանքների զրոյական մաքսատուրքով ժամանման ֆոնին։