Որքան է կազմել ազգայնացված ունեցվածքի վաճառքից ստացված հասույթը
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են, որ ընթացիկ տարում Ուկրաինայի իշխանությունների կողմնակիցներին պատկանած եւ իրենց կողմից ազգայնացված անշարժ գույքի վաճառքից ստացվել է 2,3 միլիարդ ռուբլու եկամուտ։ Հաջորդ տարվա համար, ըստ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովի, այդ թիվը կավելանա։ Ըստ ռուսական կողմի, ղրիմյան իշխանությունները բավականին արդարացի մոտեցում են ցուցաբերում ազգայնացման գործընթացի համար, հաշվի առնելով ազգայնացման ենթակա օբյեկտների նախկին սեփականատերերի բոլոր գործողություններն ու խոսքերը։ Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ուկրաինացի օլիգարխները փորձում են տարբեր մեխանիզմներով քողարկել թերակղզում ունեցած իրենց ունեցվածքները։