Անահիտ Ավանեսյանին է ներկայացվել «HiCare» նոր ներդրված համակարգը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նրան է ներկայացվել «HiCare» պացիենտակենտրոն հոսպիտալային տեղեկատվական նոր ներդրված համակարգը, դրա հնարավորությունները։
Այն ուղղված է լինելու բժշկական ծառայության և բուժառուների սպասարկման որակի բարելավմանը: Անահիտ Ավանեսյանը ողջունել է առողջապահական ոլորտում նորարարական լուծումների արագ ինտեգրումը, տեղայնացումը, նաև դրանց կարևորությունը` հօգուտ բժշկական կենտրոն այցելող քաղաքացիների: