ԵԱՏՄ երկրների ղեկավարները հռչակագիր են ընդունել
ԵԱՏՄ երկրների ղեկավարները հռչակագիր են ընդունել մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը միության հետագա զարգացման մասին։
Պետությունների ղեկավարները հաստատել են նաև Հռչակագրի իրականացմանն ուղղված միջոցառումների մշակման հանձնարարականները։
«Կարևոր է, որ մեր երկրներն ապրեն ոչ միայն ներկայով, մենք հստակ հասկանում ենք տեսանելի ապագայում ինտեգրման նպատակները: Ռուսական կողմի նախաձեռնությամբ պատրաստվել է հռչակագիր, որը սահմանում է Եվրասիական տնտեսական միության զարգացման նպատակները մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականները»,- գագաթնաժողովում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։