Հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին, պատրաստ ենք օգնել․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը ստանձնած Հայաստանին։
«Հունվարի 1-ից Ռուսաստանն իր նախագահության գործառույթները կփոխանցի Հայաստանին: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին և ընկերներին»,- ասել է ՌԴ նախագահը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Նա նշել է, որ պատրաստ են օգնել հայ գործընկերներին։