Հռոմի Պապը աղոթել է, որ Նոր տարում Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղության հասնեն
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Քաղաքին և աշխարհին» (Urbi et Orbi) իր ուղերձում կոչ է արել ձգտել խաղաղության ողջ աշխարհում։ Այս մասին հաղորդել է Vatican News պորտալը:
Պոնտիֆիկոսը, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող հավատացյալներին, կոչ է արել «այո» ասել խաղաղությանը և «ոչ»՝ պատերազմներին։ Նա նաև կոչ է արել «ոչ» ասել զենքին։ Նրա կարծիքով, խաղաղության հասնելն ավելի դժվար է, երբ «զենքի արտադրությունն ու վաճառքը աճում են»։
Ֆրանցիսկոսը կրկին աղոթել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դադարեցնելու համար և իր ցավակցությունը հայտնեց Գազայի հատվածի և ողջ տարածաշրջանի ժողովրդին։
Պապը նաև նշել է, որ աղոթում է այլ պատորազմող երկրների՝ Սիրիայի, Եմենի, Լիբանանի և Ուկրաինայի մարդկանց բարօրության համար։
Բացի այդ, կաթոլիկ հովվապետը նշել է, որ աղոթում է այն բանի համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության՝ հատկապես մարդասիրական ծրագրերի իրականացման միջոցով։