ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հարկային ծառայողի պատրաստման դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թվականի հունվարի 8-ն է։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեում կազմակերպվող նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատանքի անցնելու հնարավորություն՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում։ Աշխատելով այս վարչությունում հարկային ծառայողը դառնում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովմանն ուղղված աշխատանքների անմիջական մասնակիցը՝ նպաստելով պետության առջև ծառացած անվտանգային, սոցիալական և մյուս կարևորագույն խնդիրների լուծմանը։
Հարկային ծառայող դառնալու առավելություններն են աշխատանքին զուգահեռ վերապատրաստման հնարավորությունը, ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովումը, սոցիալական փաթեթի տրամադրումը, ինչպես նաև պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրից օգտվելու հնարավորությունը։
Կոմիտեն հիշեցնում է, որ հարկային ծառայողի պատրաստման դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թվականի հունվարի 8-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով։
Դասընթացի հայտարարությունը։
Տեղեկատվական հոլովակի հղումը․ https://www.youtube.com/watch?v=BO_vViFEJyU