Մոլդովայի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու որոշման մասին
Մոլդովայի nախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար 2024 թվականի վերջին և կոչ է արել խորհրդարանին սկսել Եվրամիությանն անդամակցելու երկրի ձգտումների վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Մենք դեռ կարևոր քայլեր ունենք անելու, և ես խոստանում եմ շարունակել աշխատել, եթե վստահեք ինձ նոր ժամկետում», – ասված է հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Սանդուն խնդրել է խորհրդարանին, որը վերահսկվում է Գործողություն և համերաշխություն կուսակցության (PAS) իր դաշնակիցների կողմից, սկսել աշխատել Մոլդովայի եվրոպական կողմնորոշմանն առնչվող հանրաքվեի շուրջ: Սանդուն, որը հաղթեց 2020 թվականի դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում, բազմիցս դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մեղադրել Մոսկվային հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար: Քիշնևում Ռուսաստանի դեսպանատունն պնդում է, թե Մոլդովայի իշխանությունները «ռուսաֆոբիա են հրահրում»։