Թուրք հաղորդավարուհուն և տնօրենին հեռացրել են Starbucks-ի բաժակով եթեր դուրս գալու համար
Թուրքիայում լրատվականի հաղորդավարուհուն աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ նա եթեր է դուրս եկել Starbucks-ի բաժակով, որը երկրում համարվում է «իսրայելամետ» ապրանքանիշ, հաղորդում է TGRT Haber հեռուստաալիքը, որտեղ նա աշխատում էր։
Դեկտեմբերի 24-ին Մելթեմ Գյունայը եթեր դուրս եկավ Starbucks-ի գավաթով, կարծես «նա գաղտնի կերպով գովազդում էր ապրանքանիշը», ասվում է հայտարարության մեջ: «Մենք խստորեն դատապարտում ենք հաղորդավարի և տնօրենի գործողությունները, նրանց աշխատանքային պայմանագրերը խզվել են»,- ավելացրել է հրատարակությունը։
Հեռուստաալիքը հայտարարել է, որ շարունակելու է մնալ Գազայի հատվածի և Թուրքիայի ժողովրդի կողքին և պաշտպանել «նրանց զգացմունքները մինչև վերջ»: