Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.4 տոկոսով:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները՝ ծառայություններ՝ 11.1 տոկոս, արդյունաբերություն՝ 2.1 տոկոս, շինարարություն՝ 15.6 տոկոս, առևտրի շրջանառություն՝ 24.3 տոկոս, արտահանում՝ 44.7 տոկոս, ներմուծում՝ 41 տոկոս: