ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ. Հանդիպել են կալանավորների հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։