Անդրեասյանը չեղարկել է Սոբչակի հետ հարցազրույցը
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ինստագրամյան իր էջում հայտնել է, որ չեղարկել է հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի հետ 2024թ. փետրվարին նախատեսված հարցազրույցը՝ վերջինիս՝ բլոգեր Անաստասիա Իվլեևայի «մերկ» խնջույքին մասնակցելու պատճառով։
«Ես չեմ ուզում նրանց կողքին լինել, ես չեմ կարծում, որ ամենաթողությունը ազատության և երջանկության մաս է կազմում: «Ես ձանձրալի մարդ եմ և կցանկանայի արժանապատվորեն մեծանալ ու ծերանալ՝ չվիրավորելով ռազմաճակատի զինվորներին, նրանց մայրերին և, առհասարակ, հանդիսատեսի հսկայական զանգվածին իմ ինֆանտիլ արարքներով»,- ասվում է հրապարակման մեջ։
Անդրեասյանը զարմանալի է համարել, որ «բոհեմն» այնքան չի զգում «ափը», որ չի հասկանում, թե ընդհանրապես ինչ է կատարվում աշխարհում։
Ռեժիսորը նաև նշել է, որ ցանկացած հայտնի և նշանավոր արվեստագետ իր ընտանիքի, շրջապատի, պետության դեմքն է։ Նրա խոսքով, «սարսափելի է, որ սրանք այն մարդիկ են, ովքեր մեզանում աստղ են համարվում», և որ «այդ փչացածներին աջակցում են նույն փչացածները»։
Իվլեևայի երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ի գիշերը մոսկովյան Mutabor գիշերային ակումբում: Միջոցառման հագուստի կոդը «գրեթե մերկ» էր և պահանջում էր նվազագույն հագուստ։