Այսօր մեկ շարժակազմ՝ երեք վագոններով դուրս է եկել գիծ (տեսանյութ)
Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշեց Սեդրակյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչու է զեկույցում գնացքների թիվը նույնը մնում.
«Մենք ունենք ռեզերվային գնացքներ, որոնք կանգնած են։ Դրա համար է թիվը նույնը մնում։ Վագոնների քանակն է փոխվել։ Գնացքների քանակը նույնն է մնացել»,- ընդգծեց Բաբկեն Սեդրակյանը։
Տիգրան Ավինյանը հանձնարարեց հաջորդ զեկույցը ներկայացնել ավելի մանրամասն և առհասարակ փոխել զեկուցման ձևը։