Մարզիչներն ինձ ներում են ու վստահում․ Թիկնիզյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ հարաբերությունների և իր բնավորության մասին։
-Գալակտիոնովը Ձեր կարիերայի գլխավո՞ր մարզիչն է:
-Շնորհակալ եմ բոլոր մարզիչներից, բոլորն ինձ յուրահատուկ բան են տվել: Եթե Գալակտիոնովից առաջ այլ մարզիչներ չունենայի, չէի հասնի նրան, ինչ հիմա ունեմ։ Բայց ես համաձայն եմ, որ ամենալավ կապն ունեմ Գալակտիոնովի հետ, ինչը թույլ է տալիս ինձ հնարավորինս հանգիստ զգալ խաղադաշտում։ Բացի այդ, ես բնույթով շատ դժվար մարդ եմ և երբեմն ինձ թույլ եմ տալիս ոչ տեղին բաներ։ Բայց մարզչական շտաբը ներում է ինձ ու վստահում, իմ մեջ մարդկային լավ որակներ են տեսնում՝ չնայած իմ պայթյունավտանգ էությանը։ Փորձում եմ փոխհատուցել նույն կերպ։
Երբ 24 տարեկանում արդեն ձևավորվել ես որպես մարդ, դժվար է որոշ բաներ փոխել։ Բայց տարիքի հետ ես ավելի հանգիստ եմ դառնում։ Այս հարցում օգնում է նաև կինս։ Նա իմ գլխավոր խորհրդականն է, մորիցս բացի։ Ես հաճախ եմ լսում նրան, խելոք բաներ է ասում։
- Ի՞նչ է քեզ ներում մարզչական շտաբը:
-Խոսքն իմ էմոցիաների մասին է: Ես կարող եմ քայլել խաղադաշտով և ձեռքերս թափահարել, ժեստեր անել դեպի պահեստայինների նստարանը: Օրինակ, ինձ հուշումներ են անում, բայց ես, որոշ պահերից նյարդայնացած, կարող եմ կտրուկ պատասխանել։ Ես միշտ ամաչում եմ դրա համար, ներողություն եմ խնդրում: Եթե Գալակտիոնովի փոխարեն այլ մարզիչ լիներ, կարող էին ինձ թողնել պահեստայինների նստարանին և ասել. «Նստի՛ր, հանգստացիր»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թիկնիզյանը։
ArmSport.am