Սոչիում փոթորկի պատճառով 11,800 մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման
Սոչիում փոթորիկը տապալել է ավելի քան 80 ծառ և վնասել ավելի քան տասը մասնավոր և բազմաբնակարան շենքի տանիքներ։ ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության տվյալներով՝ փոթորկի պատճառով խախտվել է էլեկտրամատակարարումը Սոչիի չորս շրջանում՝ առանց էլեկտրականության թողնելով 11,8 հազար մարդ։
Սաստիկ քամու պատճառով չորս ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Այժմ դրանք գտնվում են այլընտրանքային օդանավակայաններում, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն:
Սոչիում դեկտեմբերի 23-ից 25-ը փոթորկի նախազգուշացում է: