Պարզվել է՝ կույր քարանձավային սարդերը կարող են զգալ լույսը
Չինաստանի Հուբեյ համալսարանի և Իսլանդիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կույր սարդերը, որոնք ապրում են քարանձավների խորքում, կարողանում են զգալ և արձագանքել լույսին: Shantnews-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ քարանձավներում ապրող տեսակները ժամանակի ընթացքում կորցնում են տեսողությունը կամ նույնիսկ աչքերը, քանի որ էվոլյուցիան նպաստում է նման ծայրահեղ պայմաններում գոյատևման այլ հատկանիշների: Ցույց է տրվել նաև, որ չնայած աչքերը կորցնելուն, որոշ քարանձավային օրգանիզմներ դեռ կարողանում են զգալ լույսը և խուսափել դրանից:
Հետազոտական թիմը հավաքել է Leptonetela տեսակի բոլորովին կույր սարդերից և աչքեր ունեցող սարդերից յուրաքանչյուրից տասը նմուշ: Յուրաքանչյուրը դրված է եղել բաց և մուգ կեսերի բաժանված տարաներում: Պարզվել է, որ բոլոր սարդերը խուսափում էին լուսային կողմից՝ անկախ նրանից՝ աչքեր ունեն, թե ոչ։ Հայտնաբերվել են նաև գեներ, որոնք դեր են խաղում լույսին արձագանքելու համար:
Սարդերը պետք է խուսափեն չոր օդից քարանձավի մուտքի մոտ: Փորձարկումները ցույց են տվել, որ ամբողջովին կույր սարդերը չեն կարողանա գոյատևել նման չոր միջավայրում:
Հայտնի է, որ Leptonetela ցեղի սարդերի որոշ տեսակներ ապրում են քարանձավի մուտքի մոտ և ութի փոխարեն վեց աչք ունեն։ Երկու բացակայող աչքերն օգտագործվում են այս ցեղի ոչ քարանձավային սարդերի կողմից՝ որոնելու համար: Այլ տեսակներ, որոնք ապրում են ավելի խորը քարանձավներում, կորցրել են տեսնելու ունակությունը կամ նույնիսկ կորցրել են իրենց աչքերը: