Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տանը»
Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նարեկ Պողոսյանն այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել, սակայն ժամեր անց ՀՀ ՊՆ-ն լրացուցիչ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ռեանիմացիոն-ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է:
Զինծառայողը տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող էր անցել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր հոսպիտալ, տեսակցել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:
Մանրամասները՝ «Զինուժի» ռեպորտաժում: