Իսրայելի բանակը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները Գազայի հարավում
Իսրայելի բանակը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները Գազա քաղաքի հարավային մասում գտնվող Իսա շրջանում:
Կադրերի մի մասը ֆիքսել է տեսախցիկը, որը տեղադրված է եղել շան վրա. կենդանին անցել է թունելով և շրջել ստորգետնյա կառույցներով: Իսրայելական կողմը պնդել է, որ դրանք ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոններն են: Երևում է նաև, թե ինչպես է Իսրայելի բանակը հարվածում թունելներին:
Տևական ժամանակ է՝ Իսրայելը մեղադրում է զինյալների խմբին՝ խաղաղ բնակիչների շրջանում թունելներ և այլ ռազմական ենթակառուցվածքներ դիտավորյալ տեղակայելու և դրանք որպես կենդանի վահան օգտագործելու համար: ՀԱՄԱՍ-ը կեղծիք է համարել մեղադրանքը։