Թուրքիայում տղամարդը պատանդ է վերցրել բեռնատարի վարորդին և պահանջել հանդիպում ՆԳՆ ղեկավարի հետ
Ատրճանակով զինված տղամարդը Ստամբուլի մերձակայքում գտնվող մայրուղում պատանդ է վերցրել բեռնատարի վարորդին և հանդիպում պահանջել երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայի հետ։ Այս մասին դեկտեմբերի 23-ին գրում է թուրքական Takvim թերթը։
Հրատարակության տվյալներով՝ իրավապահները փորձել են կանգնեցնել բեռնատարը, սակայն զինված տղամարդը վարորդից պահանջել է շարունակել շարժվել։ Այնուհետեւ ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ ու կանգնեցրել մեքենան։ Ավելի ուշ ավտոճանապարհին արգելափակվել է երթեւեկությունը։